ԲԴԽ որոշմամբ՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։
Վարույթ հարուցելու հարցը ԲԴԽ-ին է ներկայացրել դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը։
Դատավորի ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել խորհրդին վարույթը կարճելու վերաբերյալ, որը մերժվել է։
«Մեկ անգամ հայցի ապահովում կիրառելու միջնորդություն ե եղել, առաջին օրվանից քննվել է։ Հաջորդ անգամ ներկայացվել է նույն հիմքով հայցի ապահովում կիրառելու միջնորդություն, դատարանը նշանակել է դատական նիստ՝ մեկ ամիս հետո։ Վարույթի հիմքում ժամկետներն են, դատավորը անհապաղ պետք է քններ գործը։ Օրենքն իմպերատիվ ասում է՝ ստանալուց անհապաղ պետք է քննել: Խնդիրն ընդամենը սա է»,-ավելի վաղ նշել էր Գուրգեն Գրիգորյանը: