7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության շտաբի պետ Տարոն Սիմոնյանը այսօր՝ հունիսի 8-ին Գորիսում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ ասաց, որ թշնամին կարող է հաղթել, եթե ժողովրդի մեջ լինի պառակտություն:
«Այս ազգն ունի մեծ առաքելություն, այս ժողովուրդն ունի մեծ առաքելություն, ինքն իր առաքելությունը չի ավարտել: Ոնց է ստացվել, որ մեզ հասակակից շատ երկրներ գոյություն չունեն, բայց հայը շարունակում է ապրել, որովհետև մենք մեր առաքելությունը դեռ չենք ավարտել, մենք գործ ունենք անելու այս մոլորակի վրա: Այն արժեքները, որ դարերով բերել, հասցրել ենք այս օրվան, պետք է տարածենք մարդկության համար»,-ասաց նա:
Տարոն Սիմոնյանի խոսքով՝ պետք է գրագետ պետություն ստեղծել և այդ պետության մեջ յուրաքանչյուրին պետք է տալ այնպիսի աշխատանք, որը նա լավ է կատարում:
«Աթոռի համար պայքարի տրամաբանությունը ես չեմ հասկանում, եթե պետք է գնաս այդ աթոռը վերցնես ու ձախողես քեզ հանձնված պատասխանատվությունը: Մեր ընկերները, թե՛ ԼՀԿ-ից, թե՛ համախոհներից, ոչ ոք աթոռի կռիվ չի անում: Երբ ցուցակը կազմում էինք, ոչ քո համարի համար կռիվ չէր անում, ես անձամբ չկամ ցուցակում: Մենք ուզում ենք գաղափարի կռիվ տալ»,-նշեց պատգանավորը:
Նա նշեց, որ առանց Արցախի և ուժեղ Սյունիքի ՀՀ-ն գոյություն չի կարող ունենալ: