Այս անգամ ընտրությունը պետություն ունենալու և չունենալու միջև է, հայրենիքը կորցնելու և չկորցնելու միջև է․ Սերժ Սարգսյան

«Պատիվ ունեմ» դաշինքի ծրագիրի ներկայացման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ասաց, որ այս ընտրությունները նրանց նպատակը կամ երազանքը չէր․ «Մեզ բոլորիս պարտադրեցին արտահերթ ընտրություններ՝ հայրենիքի համար այս ծանր օրերին, և մենք ընդունեցինք մարտահրավերը։

Սեփական աթոռը հայրենիքից առավել սիրող կապիտուլյանտն ընտրեց հոգեբանական ծանր վճակում գտնվող ժողովրդին նոր ցնցումների տանելու արտահերթ ընտրությունների ճանապարհը, որին մենք դեմ էինք: ՀՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքն իր օրինակով ժողովրդին ցույց է տալիս հանուն ազգային նպատակների փոխզիջումենրի գնալու և միասին աշխատելու անհրաժեշտությունը»։

Նա ընդգծեց՝ իրենք վճռական են տրամադրված: ՀՀ երրորդ նախագահը նաև արձանագրեց, որ առաջիկա ընտրությունները սովորական չեն, այս անգամ ընտրությունը պետություն ունենալու և չունենալու միջև է, հայրենիքը կորցնելու և չկորցնելու միջև է, անկախ պետություն չունեցող ժողովուրդներին միանալու կամ դրանից խուսափելու ևս մեկ, կամ նույնիսկ վերջին շանս ստանալու համար է:

«Ես չեմ ուզում, որ իմ թոռնիկները կամ ձեր զավակները իրենց տանը՝ Արարատի նկարի կողիքն, պատից կախեն Տաթևի վանքի կամ Սևանա լճի պատկերները, որպես կորսյալ հայրենիքի ևս մի հատվածի մասին պատմող հուշ», – ասաց Սերժ Սարգսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել