Ընտրեք մեզ, քանի որ մենք ուժեղ ենք, արդարամիտ և խոհեմ․ Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկի արարողության ժամանակ ցուցակի առաջին համար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ այսօր խախտված է ոչ միայն ՀՀ պետական սահմանը, այլ նաև մարդկային տարրական բարոյականությունը, ինչը անվտանգության տեսանկյունից լրջագույն խնդիր է։

«Պետք է ուղիղ ասեմ՝ այսօր ՀՀ-ում կան իրենց ՀՀ քաղաքացի համարող ստահակներ, որոնք բացահայտ և անկաշկանդ մեր հազարավոր զավակների սպանած, մեր հայրենիքի մի հատվածը բռնազավթած, մեր բնակավայրեր ներխուժած և զինվորներ գերեվարած թշնամու թեզերը։ «Պատիվ ունեմ» դաշինքում լավ գիտեն ներքին և արտաքին անվտանգության սպառնացող վտանգների չեզոքացման ձևերը։ Ես մեկ անգամ չէ, որ առնչվել եմ նման մարտահրավերների»,-նշել է Վանեցյանը։

ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ այս 14 օրվա ընթացքում երկրում լինելու է կեղծիքի, ստի, սին խոստումների, մեծամտության մի գարշելի շքահանդես․ «Որպես ԱԱԾ գեներալ խոստովանեմ, որ նրանցից շատերի ուղն ու ծուծը դիտեմ։ Գիտեմ նրանց բարոյական, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ անբարոյական նկարագիրը»։

Վանեցյանի նշեց, որ պետք է ընտրել հենց իրենց դաշինքը, քանի որ նրանք ուժեղ են, արդարամիտ և խոհեմ․ «Վստահեք, եթե ուզում եք ազատել մեր երկիրը չարի լծից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել