Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության՝ ի դեմս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մեզ փոխանցած տեղեկատվության համաձայն, 68 000 դրամի չափով 4 ամիս տրամադրվող աջակցության մայիս ամսվա վճարումները կիրականցվեն հունիսի 8-ին:
Հայցում ենք ձեր ներողամտությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում փոխանցումները չիրականացնելու համար և խնդրի առնչությամբ հասարակության մտահոգությունների փարատման նպատակով ակնկալում հայաստանյան գործընկեր կառույցի հրապարակային պարզաբանումը»: