Ես ձեզ վստահեցնում եմ թշնամու զորքերը շարժվելու են առաջ. Էդմոն Մարուքյան

«Երկրի ներսում համերաշխություն հանդարտություն, միասնականություն չկա, որ թշնամու դեմ կռվենք: «Լուսավոր Հայաստանի» համար մենք բոլորս հայկական խրամատի մեջ ենք: Հիմա այդ խրամատի մեջ իրար հետ կռվել, իրար հետ վիճել և չկարողանալ համախմբվել ընդդեմ թշնամու, դա պետականակործան մոտեցում է»,-այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ երկրում հնարավոր է խաղաղություն և միասնականություն հաստատել, եթե 40 տոկոս չկողմնորոշված քաղաքացիների մեծամասնությունն իրենց ձայները տան ԼՀԿ-ին, իսկ եթե հաջողություն ունենա Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը կամ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը նրանց օրակարգը լինելու է՝ ոչնչացնել մյուս կողմին:

«Ես ձեզ վստահեցնում եմ թշնամու զորքերը շարժվելու են առաջ, իմացեք և հետո չասեք՝ չգիտեինք, չէինք պատկերացնում, ոնց կարողա նման բան լիներ, բա ո՞ւր են ռուսները, ամերիկացիները, ֆրանսիացիները և կանաացիները, սկանդինավներին էլ չմոռանանք»,-ասաց ԼՀԿ առաջնորդը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել