Մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1558 աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Անցած շաբաթվա ընթացքում Արցախի տարածքից հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 69 ռումբ, ձեռքի 7 նռնակ, գնդիկաբեկորյաին 12 ավիառումբ:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է մեկ ելք:

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1558 աճյուն, որից 27-ը` նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել