Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 2,-ին, 3-ին, 4-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն մի շարք պաշտոնյաներ վճարվող ու չվճարվող արձակուրդ են գնացել։
Մասնավորապես, չվճարվող արձակուրդ է տրամադրվել․
—————
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ։
Համբարձում Մաթևոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը:
—————
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին՝ 2019-2020 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ:
Գնել Սանոսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը:
—————
ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ։
Արամ Խաչատրյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:
—————
ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ։
Հովհաննես Հարությունյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Պողոս Աբրահամյանը:
—————
ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին՝ հունիսի 1-18-ը ներառյալ։
Ռազմիկ Թևոնյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը:
Վճարվող արձակուրդ է տրամադրվել՝
—————
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին՝ 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-ից 18-ը ներառյալ:
Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին կփոխարինի վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ծովինար Սողոմոնյանը:
—————
Վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին՝ 2020-2021 թվականների թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ:
—————
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-11-ը ներառյալ:
Էդվարդ Հովհաննիսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում պետական եկամուտների կոմիտեի նախագահին կփոխարինի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը: