Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 4-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն երեք մարզում փոխմարզպետների պաշտոնի նշանակել։
Որոշումներում մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Տիգրան Եղիազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Ռուբիկ Նավոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ»:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Դավիթ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ»: