Երեխաների հետ շփվելիս աննկարագրելի էմոցիաներ եմ ունենում, չեմ կարա ձեզ ամեն ինչը բացատրեմ․ Տիգրան Արզաքանցյան

Դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանն ու կինը հունիսի 6-ին Գավառ են այցելել ու մասնակցել մանկական զվարճանքի կենտրոնի բացմանը։

Իր խոսքում Արզաքանցյանը կարևորեց երեխաներին «երջանկություն նվիրելը»։

«Ամենակարևորը, որ կապույտ ու խաղաղ ամպերի տակ մեծանան, էսա մեր ցանկությունը։ Լավ երկիր սարքենք, հզոր, ապահով՝ ամեն ինչից, անվտանգ։ Հզոր բանակ ունենանք, անվտանգ երկիր կառուցենք, որ երեխաները խաղաղ ամպերի տակ լավ ապագա ստեղծեն։ Լավ սովորեն ու լավ կրթություն ստանան»,-նշեց թեկնածուն։

Նրա կինը՝ Նատալյա Ռոտենբերգը ասաց, որ իր և ամուսնու բարեգործական հիմնադրամների ջանքերով է այս կենտրոնը իրականություն դարձել։

«Ես ուզում էի Գավառի համար ինչ-որ բան անել, նրա (Տիգրան Արզաքանցյանի-խմբ․) հայրենիքի, նրա արմատների, նրա հարազատ տան համար, որտեղ նա ծնվել է։

Ոչ միայն երեխաներն են ուրախանում, այլ նաև մեծերը։ Մենք անհանգստանում էինք եղանակի պատճառով։ Ըստ կանխատեսման՝ այսօր անձրևոտ եղանակ էր սպասվում։ Գալիս էի այստեղ ու ասում՝ ես ամպերը ձեռքերովս կցրեմ։ Տեսնում եք՝ մեզ լսեցին և արև տվեցին»,-նշեց Ռոտենբերգը։

Արզաքանցյանի խոսքով՝ երեխաների հետ շփվելիս աննկարագրելի էմոցիաներ է ունենում․ «Չեմ կարա ձեզ ամեն ինչը բացատրեմ։ Ես ինձ 54 տարեկան հասակում զգում եմ, որ ես հիմա երեխաների հետ շփվելով ոնց որ իրենց տարիքին լինեմ։ Երեխաների հետ շփվելով իմ հոգին դառնումա շատ երիտասարդ։ Մանուկները մեր շատ լավն են, շատ գեղեցիկ են, շատ խելոք են»։

Տիգրան Արզաքանցյանն ու կինը Գավառում տորթ են կտրել, որի վրա նշված է եղել այն համարը, որի ներքո ուժը գնում է ընտրության (15)։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել