Նիկոլ, դու այդ մեքենան վարել չգիտես․ Երևանի ավագանու անդամի պատասխանը Նիկոլ Փաշինյանի ուղերձին

Երևանի ավագանու անդամ Էդնեստ Ավանեսովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով պատասխանել է Նիկոլ Փաշինյանի ուղերձին։

«Բարև Նիկոլ:

Ասում ես ուզում ես, որ ես չհանձնվեմ, ուզում ես չկասկածեմ: Ինքս շատերի պես համոզվել եմ, որ սխալվել եմ, երբ մտածեցի, թե կարող եմ որոշող լինել իմ հայրենիքում, իմ պետության մեջ: Հ(Տ)եղափոխությունից հետո օր օրի փորձում էի չհամոզվել, բայց ժամանակը հակառակը ցույց տվեց, որ մեր երկրում օրվա իշխանությունը կա՛մ պիտի արտաքին ուժերի հպատակը լինի, կա՛մ պետք է կորցնենք մեր հայրենիքը: Արդյունքում մեկը մյուսին հաջորդեց:

Իսկ դու դեռ աներեսի պես դիմում ես ինձ իբրև թե համոզմունքով, որ ճշմարտությունն ուղիղ հակառակն է: Այո ժողովուրդը երկար տարիներ շատ բաներ հանդուրժեց հանուն հայրենիքի, և արդյունքում պարզվեց, որ հայրենիքի կորուստն էլ է հանդուրժում, չնահած մի քանի օրից դա ավելի պարզ կլինի:

Այո, մեր հայրենիքը նման է գահավիժող մի մեքենայի, որին փորձում էինք կառավարել՝ առանց ղեկի ու անիվների, առանց արգելակի ու շարժիչի, իսկ հիմա նաև առանց վարորդի: Նիկոլ, դու այդ մեքենան վարել չգիտես, իսկ այդ մեքենայի դիմացը՝ քո կողքը նստածներին լսելով էլ կողքի ոչ պակաս անորակ մեքենաների հետ մրցում ես ու դրանով իսկ ավելի մեծ արհավիրքների տանելով մեքենայի բոլոր մյուս ուղևորներին: Իրավացի ես, որ գահավիժման այդ ընթացքը դժվարությամբ կարող ենք կանգնեցնել՝ ծանր կորուստներով, բազմաթիվ զոհերով, անտանելի ցավերով, խառնակ ու խառնաշփոթ ժամանակներով:

Ու այս ամենի արդյունքում ես հիմա ընտրության առաջ եմ՝ ենթարկվե՞լ ժամանակին, թե՞ ինձ ենթարկել ժամանակը: Ինձ վաղուց չի հետաքրքրում, թե դու ինչ ես ուզում, բայց մի բան հստակ է, որ բոլոր խառնակիչ, դիլետանտ ու մեծամիտ գործիչներիդ ուղարկում եմ գրողի ծոցը: Քանզի մշտապես վստահ եմ եղել, որ այս երկրում կա ապագա, բայց այդ ապագան բերելու են մեր զոհված ընկերների ընկերները՝ մենք, նրանց երեխաները:

Հա, մի բան էլ, մեր երազած ապագայում դուք չկաք, չկան նաև ձեր չկայացած չինովնիկները, ում հիմնական փորձն ու վաստակը ձեր գրառումներով կիսվելն է:

Ուժերիս ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ մենք ունենանք կիրթ, ուժեղ և զարգացած Հայաստան (այդ թվում Արցախը):

Քո հետ հեղափոխության մասնակցած և մինչ օրս ու հարատև հեղափոխության արժեքներին հավատարիմ քաղաքացի
Էռնեստ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել