Գողություն են կատարել Ալբերտի շիրիմից․ Արտակ Հովհաննիսյան

Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը, Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«․․․ Բազմիցս բարձրաձայնել եմ, որ բոլորիս սրբավայր Եռաբլուրում կատարվում է տարբեր տեսակի գողություններ և այսօր հերթը հասավ նաև իմ և բոլորի  որդին դարձած  Ալբերտ Հովհաննիսյանի շիրիմին։

Ժամեր առաջ՝ Ալբերտի պապիկը ծաղիկներ է խոնարհել  Ալբերտի շիրիմին, այնուհետև այցելել եմ ես և տեսել, որ այդ ԾԱՂԻԿՆԵՐԸ ՉԿԱՆ։ Ուստի բոլոր  սրբապիղծ, անհայրենիք շներին զգուշացնում եմ՝ հաջորդ անգամ կրկնելու դեպքում խիստ պատժվելու եք, քանի  որ այսուհետ լինելու է ուժեղացվաժ և խստացված ծառայություն՝ իմ ընկերների և սրտացավ մարդկանց կողմից»,-նշել է նա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել