ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ ժամը 22.00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 44 մեքենա։
««Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։
Ժամը 22.00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 44 տրանսպորտային միջոց, որոնցից 20-ի ղեկին եղել են անչափահասներ։
Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց: Կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է հայտարարության մեջ։