Պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հունիսի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական էջից։

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել