ՀՀ-ում Արցախի Հանրապետության Կառավարման օպերատիվ շտաբը հայտնում է․
«Հարգելի՛ քաղաքացիներ
Տեղեկացնում ենք, որ Օպերատիվ շտաբի իրավական ծառայությունների գրասենյակում այսուհետ գործելու է նաև ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ստորաբաժանումը, որը զբաղվելու է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության հարցերով։
Միջոցառման շահառու հանդիսանալու համար կարող եք դիմել հետևյալ գույքերի կորստի մասով.
հասարակական և արտադրական նշանակության շենք, շինություն
ութից ոչ ավել, բացառությամբ վարորդի, նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենա
բեռնատար ավտոմեքենա, ինը և ավելի, բացառությամբ վարորդի, նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենա, գյուղատնտեսական, շինարարական և հատուկ տեխնիկա
հիմնական միջոցների հետևյալ տեսակներ (հարկային մարմնին հանձնած հաշվետվություններում արտացոլված) կառուցվածքներ,փոխանցող հարմարանքներ, մեքենաներ, արտադրական սարքավորումներ, հոսքային գծեր, ռոբոտատեխնիկա, հաշվողական և համակարգչային տեխնիկա, արտադրական և տնտեսական գույք, գործիքներ, ինչպես նաև պաշարների հետևյալ տեսակներ նյութեր, անավարտ արտադրություն, արտադրանք, ապրանքներ, արագամաշ առարկաներ (այսուհետ բոլորը միասին` նյութական ակտիվներ)
խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզ, մեղվաընտանիք
պտղատու այգի և խաղողայգի
Աջակցության ուղղություններից յուրաքանչյուրի մասով ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Հասցե՝ ք.Երևան, Վարդանանց 16/1, հեռ.՝ 093537833»: