Այսքանից հետո ես իմ ժողովրդին ինչպե՞ս բացատրեմ, որ միջազգային կառույցների կարծիքը պետք է հարգել․ Սերժ Սարգսյանը՝ Նիդերլանդների դեսպանին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտնում է․

«Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Դեսպանի խնդրանքով Սերժ Սարգսյանը հանգամանորեն ներկայացրել է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական ուղղությունները։

Նախագահն անդրադարձ է կատարել նաև Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս խնդիրներին, Արցախյան վերջին պատերազմի ժամանակ միջազգային հանրության վերաբերմունքին, պոպուլիստական կառավարության գործունեության արդյունքում մեր երկրում առաջացած ճգնաժամային իրավիճակին:

Որակելով միջազգային ինստիտուտների արձագանքները 44-օրյա պատերազմին որպես «իներտ», ՀՀԿ ղեկավարը շեշտել է.

«Այսքանից հետո ես իմ ժողովրդին ինչպե՞ս բացատրեմ, որ միջազգային կառույցների կարծիքը պետք է հարգել»։

Խոսելով, մասնավորապես, հայկական բանակում 2018-ից հետո առաջացած խնդիրների մասին՝ նախագահ Սարգսյանը նաև ընդգծել է.
«Նա (Նիկոլ Փաշինյանը) վախենում էր բանակից և դրա համար արեց ամեն ինչ այն քանդելու համար»»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել