Դե դու ասա՝ ինչ է ասում Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Մասիս գյուղ կատարած իր այցի ժամանակ ասել է․

«Իմ ամենամեծ սխալը էն է, որ 2018-2019 թթ․ բանակցային պրոցեսի պատմությունը չեմ բացել ժողովրդի առաջ։ Դա մեծ սխալ է երևի, բայց մյուս կողմից էլ չէի կարող, որովհետև կլիներ միջազային մեծ սկանդալ: Բայց էդ է իրականությունը։ Ու էդ մարդիկ շատ կարևոր հարցի թող պատասխանեն իրանք, թող ասեն 2018 թվից հետո Ղարաբաղի հարցն ի՞նչ էին անելու իրենք։ Ըդտեղ շատ, թե քիչ ազնիվ դիրքորոշում ունեցող մարդը Լևոն Տեր-Պետրոսյանն է, ով էլի մինչև վերջ չի ասում, որովհետև երբ որ հարցնում ես՝ ասա մինչև վերջ՝ ոնց ես պատկերացնում, ասում է՝ դե, ես ճգիտեմ, ինֆորմացիա չունեմ։ Ճիշտ չի ասում, ամբողջ ինֆորմացիան բոլորն ունեն։

Տեր-Պետրոսյանն ինձ ասում է՝ ինքը չի էլ հասկանում՝ Ռուսաստանն ինչ է ասում, դե դու ասա՝ ինչ է ասում Ռուսաստանը կամ՝ ինչ է ասել 2018 թվին Ռուսաստանը, ինչ է ասել 2019 թվին Ռուսաստանը։ Ասում է՝ ես չգիտեմ։ Բա որ չգիտես, ի՞նչ գիտես՝ հասկանու՞մ ենք, թե՞ չենք հասկանում, կամ ի՞նչ գիտես՝ ասու՞մ են, թե՞ չեն ասում։ Մինչև վերջ չի ասում, որովհետև իրա ասածն էն է, որ մենք պետք է համակերպվենք նրա հետ, որ բոլոր տարածքներն անվերապահ տալիս ենք, Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, Շուշի և այլ նախկինում երբևէ կամ կոնֆլիկտի պահին ադրբեջանաբնակ բնակավայրերն անցնում են, բայց երբ որ գալիս է էս կետը, ասում է՝ ես չգիտեմ, ես տեղյակ չեմ։

Դրա համար ասում եմ գոռալով չի, եկեք կանգնեք մարդկանց առաջ ուղիղ եթերում խոսանք, թող մարդիկ դատավոր լինեն։ Մեկն ասում է՝ մենք բան չունենք խոսալու դավաճանի հետ, մյուսն ասում է՝ մենք բան չունենք խոսալու հողատուի հետ, ես էլ ասում եմ՝ դե, եկեք խոսանք, տեսնենք՝ ով է մեզնից դավաճանը, ով է հողատուն։ Մեկը ասում է՝ մենք բան չունենք խոսալու թուրքի հետ։ Ես ասում եմ՝ արա, որ ձեզ թուրք էին ասում , մենք որտե՞ղ էինք։ ամբողջ Հայաստանը ձեզ թուրք էր ասում, տո, մինչև հիմա էլ ասում է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել