Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Մասիս գյուղ կատարած իր այցի ժամանակ ասել է․
«Ես ասում եմ՝ լսեք, հերքելով չի, Հայաստանի ընտրական օրենսգրքով կա պարտավորություն, Հանրային հեռուստատեսությունը բանավեճ է կազմակերպում։ Ես սա ասում եմ մարդկանց առաջ, ասում եմ, որ կապացուցեմ փաստաթղթերով, եկեք բանավեճի, դեմ-դիմաց կանգնեք, ուղիղ եթերով։ Հերիք է ճվճվաք, հերիք է մարդ ուղարկեք, մեզ դավաճան ասեն, թուրք ասեն, որ ձեզ թուրք էին ասում, մենք ուր էինք, մենք ով էինք»։