Կամավորական ջոկատի հրամանատարը եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ․ ԱԱԾ-ն ձերբակալել է նրան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում է, հանդիպում է քաղաքացիների հետ։ Վարչապետի պաշտոնակատարը դավաճաններին պատժելու Գեղանիստ համայնքի բնակչի կոչին ի պատասխան ասաց, որ պետք չէ թացը չորի հետ խառնել։

Նա նշեց, որ առաջիկա օրերին հաղորդագրություն կլինի պետական դավաճանության դեպքի մասին։ Խոսքը կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի մասին է, ով լինելով մարտի դաշտում եղել է Ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ եւ Հադրութի շրջանի մեր ոժերի տեղակայման եւ այլ կարգի լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին։ ԱԱԾ-ն այդ մարդուն արդեն ձերբակել է։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գիտի այդ մարդու անունը, այն ջոկատի անունը որի ներկայացուցիչ է եղել նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել