ՀՀ Լոռու Մարզի մարզպետ Արամ Խաչատրյանը հայտնում է․
«Սիրելի՛ ժողովուրդ, արդեն լուրեր են պտտվում, որ առանձին ուժեր, մարդկանց խմբեր փորձում են կրկին ընտրակաշառք առաջարկել մեր քաղաքացիներին: Հողը փախչում է ոտքերի տակից, խուճապի մեջ են, ի՞նչ է մնում անել, էս մարդիկ փողից բացի ուրիշ արժեքներ չունեն, իսկ սրանում մենք համոզվել ենք տարիներ շարունակ: Ոչ մի կերպ չեն կարողանում հրաժարվել հին սովորություններից:
Դե՛ փորձեք բախտներդ, եթե կարող եք:
Առանձին անհատներ արդեն հասցրել են իրենց մաշկի վրա զգալ նման անօրինական դրսևորումների նկատմամբ անողոքությունը, ու հետո չփորձեք միջնորդներ ներգրավել, որպեսզի ներվեն ձեր զանցանքները:
Ժողովուրդը լիարժեք գիտակցում է իրական արժեքները՝ ժողովրդավարությունը, անկաշառությունը, ու նրան այլևս երբե՛ք ձեր առաջարկած փողով չես գնի. ժողովրդի ճակատագրի հետ թույլ չե՛նք տա այլևս խաղեր խաղալ:
Զգուշացնում եմ թերևս վերջին անգամ. կաշառքով ձայներ գնելու ցանկացած փորձ պատժվելու է խստագույնս: Ամեն ինչ վերահսկողության տակ է:
Անգամ չփորձե՛ք, չհամարձակվե՛ք»,-նշել է նա: