Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Գովազդի մասին» օրենքում:
Օրենքով կսահմանփակվի վիճակախաղերի կազմակերպիչների, նրանց հովանավորների, վիճակախաղերի, վիճակախաղերի անվանումների, վիճակախաղի ֆիրմային անվանումների (լոգոների) գովազդումը:
Նշվում է, որ կայքերի դեպքում գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20 տոկոսից ավելին։ Գործող օրենքով՝ յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդը այսուհետ թույլատրվում է ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում։ Նման պահանջ է սահմանվել նաև կայքերի համար։
Օրենքը ուժի մեջ է մտնում այսօր՝ հունիսի 4-ին։