Ինչպես արդեն հայտնել ենք, մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը:
Քվեարկությանը մասնակցել է 74 պատգամավոր։
Ազգային ժողովը 66 «կողմ», 8 «դեմ» և 0 «ձեռնպահ» ձայներով Բարսեղյանին չընտրեց ԿԿՀ-ի անդամ։
Հիշեցնենք, որ վերջինս 2012-2019 թվականներին աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում (ԹԻՀԿ), այժմ ԹԻՀԿ անդամ է։
Հարկ է նշել, որ Մրցութային խորհրդի կազմում են ընդգրկված «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի 2 նախկին աշխատակից՝ Լիանա Ղալթաղչյանը, ով վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է և Հերիքնազ Տիգրանյանը, ով ԱԺ պատգամավոր է։
Տիգրանյանը ընդգրկված է եղել ԹԻՀԿ խորհրդի կազմում, հիմա էլ հանդիսանում է ԹԻՀԿ անդամ։ Ղալթաղչյանը նույնպես ԹԻՀԿ անդամ է։ ԱԺ-ում Բարսեղյանի կենսագրությունը ներկայացրեց հենց Տիգրանյանը։
Փաստացի ստացվում է, որ ԹԻՀԿ-ի երկու անդամները ընտրել են մեկ այլ անդամի և այն ներկայացրել ԱԺ-ին, որը չի բավարարում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարության նախատեսված այնպիսի կարևոր չափանիշներին, ինչիպիսիք են՝ նշանակման գործընթացի անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը, անկախությունը և քաղաքական չեզոքությունը։
Զարմանալի է, երբ ԹԻՀԿ-ի առաքելությունն է՝ կոռուպցիայի դեմ պայքարը և թափանցիկությունը, բայց իր և իր անդամների գործունեությամբ նպաստում է կոռուպցիայի պայքարի ձախողմանը և հովանավորչությանը։
Մանրամասները՝ այստեղ։