Հիմա ես հի՞ն եմ, թե՞ նոր եմ. ինձ թվում է՝ լավ update արած եմ. Ռոբերտ Քոչարյան

Այս իշխանությունն իրականում ասելիք չունի. պետք է սկսի երգել հին ու նորի մասին երգը, որ այս 3 տարիներին երգում է, բայց մեր ուղիղ հարցը պետք է լինի հետևյալը՝ իսկ ի՞նչ է արված Հայաստանում: Այս մասին հունիսի 3-ին, Տավուշի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

«Հենց դա հարցնում ես, միանգամից լեզուները փակվում է, որովհետեւ ասելիք չկա: Ավելին, եղածն էլ քանդել են:

Սա չի նշանակում, որ պետք է վերադառնանք հին բարքերին, ես ուղղակի դա բացառում եմ: Հիմա ես հին եմ, թե նոր եմ: Ինձ թվում է, որ լավ update արած եմ: Վերջին 10 տարին լրիվ ուրիշ կյանքով եմ ապրել, ուրիշ մասշտաբների մեջ եմ եղել: Այդ տեսանկյունից հետաքրքիր է լինելու վերջին տարիներին իմ կուտակած փորձը գումարել այն փորձի հետ, որը կառավարման տարիներին ձեռք եմ բերել և՛ Ղարաբաղում, և՛ Հայաստանում: Այդ տեսակետից հետաքրքիր մի սիմբիոզ վիճակ ենք ունենալու»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել