Ժողովուրդ, մանդատ տվեք մեզ՝ բոլորին համքախմբելու համար․ Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովում իր ելույթում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմեց ժողովրդին․ «Ես ուզում եմ դիմել մեր ժողովրդին, ժողովուրդ ջան մի քանի օրից կսկսվի նախընտրական քարոզարշավը, արդեն զարմանալի բաներ ենք տեսնում. իրավիճակ, որտեղ ամենքը ինչ սխալ թույլ են տվել, դա քարոզելու են ձեզ: Բանակից է խոսում, բանակաշինությունից, անզեն աչքով նայում ես, տեսնում ես բանակից փախած մարդ է, մյուսը դատական իշխանությունը վերականգնելու մասին է խոսում, բայց դատական իշխանության ապականողներից է: Մենք հիմա ականատեսն ենք, որ իշխանությունը և նախկին իշխանության բանավեճը շարունակվում է:

Մենք ունենք մի իրավիճակ, որ եթե այս ընտրություններում հաջողություն ունենա գործող իշխանությունը կամ նախկին իշխանությունը, մեզ ոչ մի լավ բան չի սպասում: Դուք շարունակելու եք հաշիվները պարզել միմյանց հետ, բայց այդ ընթացքում ադրբեջանցիները մտել են մեր երկիր, մենք ժամանակ չունենք, ճոխություն է ներսում իրար միս ուտելը»,-ասել է նա։

«Քոչարյանն ասում է, որ Փաշինյանը ոչ մի խոստում չի կատարել, խոսք էր տվել, ինձ դատի դա էլ չի կատարել, պատկերացնո՞ւմ եք իրավիճակի սյուրռեալիզմը: Ինքնաբացարկ տվեք հանեք ՔՊ-ն, անիմաստ է, պատկերացնո՞ւմ եք՝ Քոչարյանը ձեզ ինչ է ասում, իրենց էլ խնդրեք իրենք էլ տան բացարկ: Դուք էնքան եք իրար միս ուտելու, որ այս երկրից բան չի մնալու, բան չի մնացել արդեն: Էս ժողովուրդը սպասում է հունիսի 20-ին ձեր ընտրվելու պատճառով արտագաղթի, թե նրանց ընտրվելու պատճառով արտագաղթի: Պրոբլեմը նրանում է, որ ոչ մի կողմ այնքան ուժեղ չի, որ մյուսին ոչնչացնի, բայց ունի բավարար ռեսուրս օր ու արև չտա, երկիրը ցնցումների մեջ պահի»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել