Խորհրդարանն այսօր քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը։ Հերիքնազ Տիգրանը ներկայացրեց Տաթևիկ Բարսեղյանի՝ հանձնաժողովի անդամի թեկնածուի կենսագրությունը:
Թեկնածուի կենսագրական ներկայացնելուց հետո, «Իմ քայլ»-ի պատգամավոր Սոս Ավետիսյանը հայտնեց, որ այս հարցի քննարկմանը և քվեարկությանն ինքը չի մասնակցելու.
«Կա շահերի բախում, տիկին Բարսեղյանն իմ կինն է»,-ասաց պատգամավորը:
Նշենք, որ սա միակ խնդիրը չէ։
Կենսագրությունից պարզ է դառնում, որ վերջինս 2012-2019 թվականներին աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում (ԹԻՀԿ), այժմ ԹԻՀԿ անդամ է։
Հարկ է նշել, որ Մրցութային խորհրդի կազմում են ընդգրկված «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի 2 նախկին աշխատակից՝ Լիանա Ղալթաղչյանը, ով վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է և Հերիքնազ Տիգրանյանը, ով ԱԺ պատգամավոր է։
Տիգրանյանը ընդգրկված է եղել ԹԻՀԿ խորհրդի կազմում, հիմա էլ հանդիսանում է ԹԻՀԿ անդամ։ Ղալթաղչյանը նույնպես ԹԻՀԿ անդամ է։ ԱԺ-ում Բարսեղյանի կենսագրությունը ներկայացրեց հենց Տիգրանյանը։
Փաստացի ստացվում է, որ ԹԻՀԿ-ի երկու անդամները ընտրել են մեկ այլ անդամի և այն ներկայացրել ԱԺ-ին, որը չի բավարարում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարության նախատեսված այնպիսի կարևոր չափանիշներին, ինչիպիսիք են՝ նշանակման գործընթացի անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը, անկախությունը և քաղաքական չեզոքությունը։
Մանրամասները՝ այստեղ։