ՃՈ հատուկ տարածք է տեղափոխվել 22 մեքենա, որից 12-ի ղեկին անչափահաս է եղել

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։

Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 12.00-ի դրությամբ` ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 22 տրանսպորտային միջոց, որոնցից 12-ի ղեկին եղել են անչափահասներ։

Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց: Կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել