Տիկին Գրիգորյան, Ձեր առաջնորդին կտանեք թերապևտի մոտ՝ վախի հաղթահարման․ պատգամավորը՝ Քոչարյանի մասին

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիների հետ հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել էր․

«Վազգեն Մանուկյանը հանդիպել էր ինձ և առաջարկել մտնել ակտիվ գործընթացի մեջ։ Այնպես չէր, որ նա շատ մեծ ցանկություն ուներ վարչապետի պաշտոնը ստանձնելու։ Բայց եթե փորձում ենք խորհրդարանով ընտրել ժամանակավոր վարչապետ, ապա ասեմ, որ ես վերջին մարդն եմ, ում այս խորհրդարանը կարող էր ձայն տալ։

Նրանք ինձանից վախենում են և, ի դեպ, ճիշտ են անում։ Որպես Շարժման ղեկավար պետք էր առաջադրել այնպիսի մարդու, որին նրանք բանտում չեն պահել, որի վրա արհեստական քրեական գործեր չեն կարել։ Ընդամենը պետք էր, որ «Իմ քայլը» խմբակցությունից 20-25 պատգամավոր դուրս գային, միանային ընդդիմությանը և ընտրեին ժամանակավոր վարչապետ։

Մենք կխուսափեինք այս թեժ քաղաքական իրավիճակում անցկացվող ընտրություններից և դրանք կկազմակերպեինք մեկ տարի անց՝ ավելի հանդարտ մթնոլորտում։ Հիմնական նպատակը սա էր։ Բայց այդ 20-25 հոգին դուրս չեկան, ժողովրդի կողմից էլ չեղավ այդ պոռթկումը, բոլորը շոկային վիճակում էին։ Բավարար զանգված չհավաքվեց, և շարժումը որոշակի դժվարությունների առաջ կանգնեց։ Կրկնում եմ՝ ես այն վերջին մարդն եմ, ում այս խորհրդարանը կընտրեր վարչապետ։ Իմ՝ փողոց դուրս չգալու պատճառը դա էր։ Պարզապես մենք ուսապարկերի ուսապարկության աստիճանը ճիշտ չէինք գնահատել», – ասել է նա։

«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը այսօր անդրադարձել է Քոչարյանի հայտարարությանը ու խորհրդարանում «Հայաստան» դաշինքի թեկնածու Աննա Գրիգորյանին հորդորել է «իր առաջնոևդին» փոխանցել․ «Տիկին Գրիգորյան, Ձեր առաջնորդին կտանեք թերապևտի մոտ՝ վախի հաղթահարման»,-նշել է նա։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել