ԳՇ պաշտոնյայի տված 1 ժամից անցել 144 ժամ, մեր տղաները շարունակում են գերեվարված մնալ. Նաիրա Զոհրաբյան

ՊՆ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը մայիսի 27-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ գերեվարված 6 զինծառայողներին վերադարձնելու համար 1 ժամ էր տրվել․ «Արդեն իսկ մեր սկզբի ժամկետը հատել է, մենք սկզբնական ժամանակահատվածում տվել էինք մեկ ժամ` վերադարձնելու ՀՀ տարածքից գերեվարված 6 զինծառայողներին։

Մեկ ժամն անցնելուց անմիջապես հետո մեզ հետ կապի են դուրս եկել մեր ռուս գործընկերները, որոնք գտնվում են Ստեփանակերտում և ներկայացրել, որ Բաքվում արդեն իրենք անկացնում են խորհրդակցություն և քննարկում են մեր գերեվարված զինծառայողների վերադարձի հարցը։ Դրա համար այդ մեկ ժամից հետո մենք համապատասխան գործողությունների չենք գնացել։

Եթե հակառակորդը մեր զինծառայողների վերադարձի պայմանը չկատարի, ապա մշակվում են համապատասխան պլաններ, որոնք ես այստեղ ներկայացնել չեմ կարող»,- նշել էր ԳՇ պետի տեղակալը, հավելելով, որ հակառակորդը ներկայացրել է մի շարք պայմաններ յուրային և իրենց ուժերի ետքաշման պայմանով, իսկ մենք ներկայացրել ենք մեր պայմանը։

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր անդրադարձել է այս հարցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել