Ժամը 10.00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածք է արդեն տեղափոխվել 8 մեքենա

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ժամը 10.00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 տրանսպորտային միջոց, որոնցից 4-ի ղեկին եղել են անչափահասներ։

Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց: Կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել