Մենք գնում ենք հաղթելու նպատակով. Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքն ունի շատ մեծ շանսեր ձևավորել իշխանություն ու հաղթել այս ընտրություններին, «Առաջին ալիք»-ի եթերում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը. «Մենք գնում ենք հաղթելու նպատակով»:

Վանեցյանի խոսքով՝ նախկինում գործած բոլոր սխալներն ուղղելի են, բայց այս իշխանությունների գործած սխալներն անդառնալի են. «Այն, ինչ արել են այս իշխանությունները, որևէ կերպ չենք կարող հետ բերել»:

ԱԱԾ նախկին տնօրենն ընդգծեց՝ իրենք գալիս են իշխանության ու ժողովրդին վերադարձնելու են հավատը դեպի ապագա, անելու են ամեն ինչ, որ մարդիկ էլի ապրեն անվտանգ միջավայրում։

«Անելու ենք ամեն ինչ, որ թուրքը, Ալիևը չփորձի ինչ ուզենա, անել, մենք չենք փակելու Արցախի հակամարտության էջը, մենք չենք ասելու, որ Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու,մենք սարքելու ենք նորմալ, կայուն պետություն, որն այսօր չկա»,-ասաց Վանեցյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել