Տեղի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Տեղ համայնքի հարգելի՛ բնակիչներ,
ՌԴ-ի սպայական կազմի հետ բանակցությունների ընթացքում համայնքի ղեկավար Ներսես Շադունցին հաջողվել է պայմանավերվածություն ձեռք բերել միջանցք հանդիսացող որոշ տարածքներից բերքահավաքը կազմակերպելու վերաբերյալ։
Բոլոր նրանք, ովքեր հողատարածք ունեն Ձաղազուր տանող ճանապարհի աջ հատվածում, (մինչև Կոռնիձոր գյուղի սահման), կարող են դիմել համայնքապետարան՝ տեղեկանք ստանալու և բերքահավաքը կազմակերպելու համար։
Տեղի համայնքապետարան»,-նշված է հայտարարության մեջ։