Մենք չենք փակելու Արցախի հակամարտության էջը. Արթուր Վանեցյան

Հանրայինին եթերում «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը հայտարարեց․ «Մենք վերականգնելու ենք Արցախի հարցի լուծումները, որոնք միշտ եղել են  սեղանին: Մենք չենք փակելու Արցախի հակամարտության էջը, մենք չենք ասելու, որ Սև լճի 30 տոկոսի համար պատրաստ չենք կռվել, չենք ասելու, որ մեզ պետք չէ այն սարը, որի գլխին տարվա վեց ամիսը ձյուն է, մենք սարքելու ենք նորմալ, կայուն պետություն, որն այսօր չկա»։

Նրա ոսքով՝ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ հանրությունը մտածում է Սյունիքը, Գեղարքունիքը պահպանելու մասին, քանի որ այսօր թշնամին ՀՀ ինքնիշխան տարածքում է:

«Մենք առաջին հերթին պետք է լուծենք ՀՀ երկարաժամկետ անվտանգային միջավայրի ձևավորման հարցը: Առաջին հերթին պետք է աշխատեցնել դաշնակցային պարտավորությունները, ես չգիտեմ՝ ռուսները կատարում են իրենց պարտավորությունները, թե ոչ, բայց ունենք մի պատկեր, երբ 15 օրից ավելի ՀՀ տարածքում կան ադրբեջանցի զինվորականներ, որոնք դուրս չեն շպրտվում ո՛չ ՀՀ ԶՈՒ-ի կողմից, ո՛չ դիվանագիտական ճանապարհով: Ի՞նչ է առաջարկում Նիկոլ Փաշինյանը՝ հայելային եղանակով զորքերը պետք է գնան հետ»,-ասաց նա և բացատրեց, որ եթե գործի այս տարբերակը, ապա երկու կողմ էլ 3,5 կմ պետք է հետ գնա, ստացվում է՝ Ադբեջանական ԶՈՒ-ն գնում և կանգնում է ճիշտ իր նախկին դիրքերը, իսկ ՀՀ ԶՈՒ-ն Ադրբեջանի սահմանից հետ է գնում 7 կմ-ով:

Նա շեշտեց, որ սա լուծում չէ, բացի դա տեղի են ունենում զարգացումներ, օրինակ ադրբեջանական կողմւ գերիներ է վերցնում, սակայն ՀՀ-ն քայլեր չի անում և ՀՀ ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը և նրա թիմը հրաժարական են ներկայացնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել