ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քիչ առաջ տելեգրամյան հերթական անանուն ու անհասցե ալիքով հրապարակվել, հետո էլ որոշ իրենց լրատվական համարող կայքերի կողմից վերահրապարակվել է ««Քաղաքացիական պայմանագրի» Ավանի շտաբում գումար են բաժանում ձայների դիմաց» վերնագրով հոդված։ Թե՛ հոդվածի վերնագիրը, թե՛ հոդվածն ամբողջությամբ կատարյալ սուտ են ու զրպարտանք։
«Քաղաքացիական պայմանագիրը»՝ ի տարբերություն այդ լրատվամիջոցների քաղաքական տանիքների, երբեք գումարով ձայն չի գնել և չի էլ պատրաստվում։
Հ․Գ․ Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին»-գրել է նա։