Գիշերը հայտնաբերվել է հետախուզվող 7 մեքենա․ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ հունիսի 2-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Երևանում իրականացրել են ուժեղացված ծառայություն։

«Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 10 ավտոմեքենա։ Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող՝ 7, թաղանթապատված դիմապակիով՝ 1 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց նաև առանց վարորդական  իրավունքի վկայականի 3 վարորդ։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել