Եղել է խիստ անփույթ արարք, որն ունեցել է իր հետևանքը. Ավանեսյանը պատասխանեց Ալեն Սիմոնյանի հարցին

Ազգային ժողովում էր Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ով 2 հարց ներկայացրեց, որից հետո ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հարց հնչեցրեց.

«Մի շարք պատգամավորներ այս հարցը բարձրացրել են, մի քիչ տարակուսում եմ, որ առավոտյան դողդողացող ձայներով, կիսաուշագնաց ելույթների ֆոնին ինչու հիմա այստեղ չեն, կուզենայի ևս մեկ անգամ լսել ձեր արձագանքը Աբովյանի դիահերձարանում տեղի ունեցած գործընթացի հետ կապված»:

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ բարձր հուզումնային ալիքի ականատեսն են, որ որոշ առումով հասկանալի է:

«Ինչ-որ առումով էլ որոշ շրջանակների կողմից ռացիոնալիզմից քանի գնում, այնքան հեռանում է: Բազմիցս նշել եմ, որ ցավալի, վատ երևույթ է գրանցվել: Ձեռնարկվել են բոլոր միջոցները, որպեսզի պատասխանատու անձինք խստագույնս պատժվեն, պատասխանատվություն կրեն»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել