Միջանցքի մասին խոսք լինել չի կարող, բացառված է․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Մասիսում հանդիպել է «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ, որտեղ ասել է․

«Միջանցքի մասին եք ասու՞մ։ Ես տեղյակ չեմ էդ միջանցիքց, չի մնալու, մենք չենք կարող միջանցք տալ որևէ մեկին, ո՞նց կարող ենք միջանցք տալ, ինչի՞ համար միջանցք տանք։ Որ պիտի տարածաշրջանում կոմունիկացիաները բացվեն, ըդտեղ խնդիր չկա, բայց ի՞նչ միջանքի մասին է խոսքը, այսինքն, մենք պարտակա՞ն ենք, պարտավո՞ր ենք իրենց միջանցք տալու։ Ո՞ր թղթով, ո՞ր պայմանավորվածությամբ, ինչի՞ համար։

Ես էդպիսի պայմանավորվածության մասին տեղյակ չեմ, և եթե մենք սրանց ճանապարհենք, ես ձեզ վստահեցնում եմ՝ ոչ մի իշախանություն չի մտածի ինչ-որ միջանցքի մասին։ Միջանցքի մասին խոսք լինել չի կարող։ Միջանցքի վտանգը ի՞նչ է․ դու արդեն ասում ես միջանցք, հարց է առաջանում՝ ի՞նչ միջանցք, ու՞մ վերահսկողության տակ է լինելու։ Մենք ո՞նց կարող ենք մեր տարածքից ինչ-որ մի հատ հատված առանձնացնել, ասել՝ էս տալիս ենք էս մեկի վերահսկողության տակ։ Բացառված է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել