«Աշխատանքից ազատվել են, որոշները ստացել են խիստ նկատողություն և հարուցվել է քրեական գործ, կընթանա քննությունը, կպարզվեն հանգամանքները և օրենքի շրջանակներում բոլոր անձինք կկրեն համապատասխան ակտ»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ ինքը, որպես քաղաքական պատասխանատու միանգամից արձագանքել է և ներողություն է խնդրել, և այն անձինք, ովքեր որ պատասխանատու են տվյալ գործընթացի համար պետք է կրեն պատասխանատվություն:
«Երևի անսովոր էր իմ ներողություն խնդրելը, երևի նման մշակույթ չի եղել, և ես ներողություն եմ խնդրել, որ ցավ է պատճառվել հարազատներին: Մեկ մասնավոր անձի կատարած արարքը պետք է գնահատվի այդ արարքի շրջանակներում և այդ անձի հետ կապված»,-նշեց նախարարի պաշտոնակատարը: