Սպանություն՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց

Երևանի կենտրոնում, Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կնոթատրոնի դիմաց այսօր՝ հունիսի 2-ին, քիչ առաջ տեղի է ունեցել սպանություն՝ հրազենի գործադրմամբ։

Դեպքի վայրից Իրավաբան․net-ի լրագրողը հայտնում է, որ այս պահին ժամանել են դատաբժիշկներ և իրականացնում են դիակի զննություն։

Դեպքի վայրում ռուսական պետհամարանիշով երկու ավտոմեքենա կա։ Ոստիկանները հարակից տարածքների տեսախցիկների ուսումնասիրություն են սկսել։

 

 

Լուսանկարները՝ դեպքի վայրից

Նշենք, որ ավելի վաղ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր․

«Քիչ առաջ Աբովյան փողոցում հնչեցին կրակոցներ։ Երբ անցա այդ զարհուրելի տեսարանի կողքով, տպավորությունս այն էր, որ վերադարձել ենք անվերահսկելի 90-ականներ։

Նիկոլական իշխանությունը երկիրը վերածել է անկառավարելի քաոսի, ով՝ ում և որտեղ ուզում է, կրակում է։

Հիշեցնեմ Նիկոլի խոսքը՝ «մեր երկրում այլևս երբեք կրակոցներով հարց չի լուծվելու»»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել