Ամուսնության պետական գրանցման համար այլևս պետական տուրք չի գանձվի

Ամուսնության պետական գրանցման համար այլևս պետական տուրք չի գանձվի։

Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը նշում, որ նախկինում, եթե զույգը ցանկանում էր ամուսնություն գրանցել, պետք է նախապես՝ տասն օր առաջ, մոտենար ՔԿԱԳ տարածքային մարմին, դիմում գրեր, վճարեր 1000 դրամ պետտուրք, ու առնվազն տասն օրից նոր հնարավոր կլիներ գրանցել ամուսնությունը։

Օտարերկրյա քաղաքացու մասնակցությամբ ամուսնություն գրանցելու դեպքում պետությունը տասն օրից շուտ ժամկետում գրանցումը կատարելու համար սահմանել էր արտաբյուջետային վճար, օրինակ՝ մեկից երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ 150.000 ՀՀ դրամ։

Արդարադատության նախարարությունը բարեփոխումների արդյունքում այս ժամկետները կրճատել է, իսկ պետտուրքն ընդհանրապես հանել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել