Երևանում տղամարդու և կնոջ են դանակահարել․ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտնում է․

«Մայիսի 25-ին, ժամը 22.00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել. դանակահարված տղամարդ ու կին էին տեղափոխվել բուժօգնության։ Վնասվածքները որովայնին էին։ Բուժհաստատություն մեկնած Մալաթիայի ոստիկանները պարզել էին, որ նրանք վնասվածքները ստացել են Երևանի Վանթյան փողոցում, որտեղ վեճ էր եղել։ Շուտով հայտնաբերվեց նաև դեպքի վայրը՝ արնանման հետքերով։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ: Մալաթիայի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ՝ պարզելով դեպքի մի շարք հանգամանքներ։ Նրանք մայիսի 27-ին Արտաշատի խճուղում հայտնաբերեցին 44-ամյա կասկածվողին ու բերման ենթարկեցին Մալաթիայի բաժին։ Տղամարդը ոստիկանությունից ներկայացվեց քննչական բաժին, տվեց խոստովանական ցուցմունք ու ձերբակալվեց: Նախաքննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նա ներկայացրեց հանցագործության գործիք դանակը: Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել