ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ամփոփելով նախագահ Մակրոնի հետ հանդիպումը՝ կարող եմ վստահեցնել, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները գտնվում են չափազանց բարձր մակարդակի վրա»:
Հիշեցնենք, որ Փաշինյանն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում (Փարիզ) և Բելգիայի Թագավորությունում (Բրյուսել) կլինի հունիսի 1-2-ը:
Օրակարգ
Հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի, Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի և Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։
Հունիսի 2-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։