«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վառելիքի դատարկ ցիստերները ավտոկռունկի օգնությամբ հեռացնելուց հետո միայն հայտնաբերվեց Սևան քաղաքը սնող 500մմ տրամագծով ջրատարին միացված ապօրինի գիծը: Սպառողներին հասանելիք ջրից մոտ 3 լիտրը վայրկյանում հոսում էր անհայտ ուղղությամբ:
««Սևան» շահագործման տեղամասի մասնագետները զոդման միջոցով խցափակեցին 57 միլիմետրանոց խողովակը։
«Վեոլիայի» համակարգում օրեցօր ակտիվանում է թե՛ ջրի տեխնիկական կորուստների կրճատմանն ուղղված, թե՛ ապօրինությունների հայտնաբերման ու վերացման աշխատանքները: Արվում է հնարավորը շոգ ամիսներին ջրի ավելացող պահանջարկը բավարարելու համար»,- ասված է հայտարարության մեջ: