Քաղաքապետարանում Երեխաների պաշտպանության օրն այսօր նշեցինք շատ ինքնատիպ ու գործնական մթնոլորտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Հյուրընկալել էինք 65 երեխաների Երևանի տարբեր հանրակրթական դպրոցներից, որոնք եկել էին իրենց գաղափարներով ու առաջարկներով՝ ուղղված համայնքի զարգացմանն ու երեխաների պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:
«Դպրոցական ավագանին» քաղաքի ավագանու ֆորմատով քննարկեց 11 օրակարգային հարց, որոնցից 9-ն ընդունվեցին քվեարկության արդյունքում: Դրանք հետագայում կարող են ընդգրկվել քաղաքային իշխանության որոշումների հիմքում:
Շատ տպավորված եմ մեր երեխաների աշխույժ մտքով ու ակտիվ մասնակցության մղումով»,- գրել է նա: