Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրեց ընթացիկ տարվա աշնանն այցելել Հայաստան:
Փաշինյանն այդ մասին ասել է Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ընթացքում:
«Ես ուզում եմ ընդգծել, որ Ֆրանսիայի նախագահը դեռ վաղուցվանից ունի նախատեսված այց Հայաստան, որը նախորդ տարի կորոնավիրուսի պատճառով տեղի չունեցավ: Ես հույս ունեմ, որ մենք միասին կորոնավիրուսի և մյուս ճգնաժամերը կհաղթահարենք, և աշնանը սիրով սպասում ենք Ձեզ Երևանում, պարոն նախագահ»,- ասաց Փաշինյանը: