Լուսացույցի փոփոխություն. ոստիկանություն

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի հունիսի 1-ին Երևան քաղաքի Խորենացու փողոց-Նար Դոսի փողոց և Դավիթ Բեկի փողոց-Նուբարաշենի փողոց խաչմերուկների Նար-Դոսի և Նուբարաշենի փողոցների տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել