Էջմիածնում սպանվել է Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եղբայրը․ փաստաբան

Էջմիածին քաղաքում սպանվել է քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եղբայրը։

Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց Ասատրյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը: Նախնական տեղեկություններով Ասատրյանի եղբոր վրա կրակել են:

Հակոբյանը նաև նշեց, որ դեպքի պահին Արթուր Ասատրյանը եղբոր կողքին չի եղել․ «Այս մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ քիչ առաջ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում. անհայտ անձը կրակոցներ է արձակել Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Զվարթնոցի վարչական տարածքում, Lexus մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Նրա հաղորդմամբ՝ սպանվածը քրեական հեղինակություն՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի եղբայրն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել