Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի՝ 2021թ. մայիսի 27-ի հրամանով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով՝ Կոմիտեի հետ սերտ համագործակցության համար և Հանրապետության տոնի կապակցությամբ:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Պարգևը ֆոտոլրագրողին է հանձնել ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանը՝ շնորհակալություն հայտնելով Գագիկ Շամշյանին՝ օպերատիվ և արդյունավետ աշխատանքի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել