ԵՄ-ում ճանաչել են Pfizer-ը` 12-15 տարեկաններին պատվաստելու համար

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) հավանություն է տվել Pfizer պատվաստանյութը 12-15 տարեկանների համար օգտագործելու հարցին:

Այս մասին հայտնում է Aliq.ge

Գործակալությունը նշում է, որ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում ընդունելու` նշված տարիքային խմբի համար պատվաստանյութն օգտագործելու հարցում:

Pfizer-ը 12 տարեկաններից բարձր երեխաների համար արդեն ճանաչված է ԱՄՆ-ում և Կանադայում: ЕМА-ն հաստատում է, որ 12-15 տարեկանների խմբում Pfizer-ը բարձր արդյունավետություն է ցուցաբերել, իսկ նկատված բացասական ռեակցիաները նույնն են, ինչ չափահասների մոտ:

Հիշեցնենք` ներկայումս Վրաստանում պատվաստումը թույլատրված է միայն 18-ից բարձր անձանց մոտ: 18-45 տարեկանները հնարավորություն ունեն ստանալ Sinopharm և Sinovac պատվաստանյութ: 45-ից բարձր խմբի քաղաքացիները պատվաստվում են AstraZeneca-ով: Այլ պատվաստանյութեր Վրաստան դեռևս չեն ներմուծվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել