Ինչ եղանակ կլինի այս շաբաթ․ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի 36 աստիճանի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 1-2-ին, 5-ին՝ կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-22մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել