Հիմա նրանք դարձել են Քոչարյանի, Սերժի բուկլետ բաժանող, ժողովուրդը ձեզ չի ներելու, ծախու գեներալներ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Սպիտակ քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց․

«Էն մարդը, ում ես տվել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, ում ես տվել եմ գեներալ-գնդապետի կոչում, ամբողջ պատերազմի ընթացքում մեջքին կանգնած եմ եղել, հիմա դարձել է Քոչարյանի բուկլետ բաժանող։ Լավ էլ գտել ես քո տեղը։ Եվ ես, այո, ընդունում եմ էդ սխալը, որ 2018 թվականին, վարչապետ դառնալով, էդ զինվորների հացը գողացող որոշ գեներալների վզակոթին տալով դուրս չեմ արել բանակից։ Հիմա նրանք դարձել են Քոչարյանի, Սերժի բուկլետ բաժանող։ Դա այլևս ձեր կյանքի բարձրագույն կոչումն է, որ դուք կունենաք, դուք էդ քաղաքական գետնախորշերից դուրս չեք գալու։ Բուկլետ բաժանող եղել եք, բուկլետ բաժանող էլ կմնաք, ժողովուրդը ձեզ չի ներելու, ծախու գեներալներ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել